Սինգապուրում կսկսեն փորձարկել օդային տաքսին

Երկրի քաղավիացիայի վարչությունը պատրաստվում է սկսել օդային տաքսու թեստավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Սինգապուրի քաղավիացիայի վարչությունը պլանավորում է թռչող տաքսին փորձարկել 2019 թվականին։ Այս մասին հայտնում է Channel News Asia–ն։

Առաջին թռչող մոտոցիկլետը պատրաստ է. տեսանյութ

Տաքսին ուղղաթիռի տեսք ունի, բայց օգտագործել են անօադաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները։

Տաքսին վերելքն ու վայրէջքը կատարում է ուղղահայաց դիրքում` հեռակա կամ լրիվ ավտոնոմ կառավարմամբ։

Խցիկը նախատեսված է 2 անձի համար։ Տաքսին կարողանում է մինչև 30 կմ ճանապարհ հաղթահարել։

Փորձարկումները կանցկացվեն ոչ թե բնակելի տարածքներում, այլ ջրային տարածքների վրա։