Փաշինյանը Facebook–ում կպատասխանի հայրենակիցների հարցերին

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում կպատասխանի մարդկանց հուզող հարցերին։ Փաշինյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, ուրբաթ օրը, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել»,– գրել է նա:

Փաշինյանը խնդրել է հարցերը գրել իր գրառման տակ կամ like–ել դուր եկած հարցերը:

Նրա գրառմանն արդեն հաջորդել են մեկնաբանությունները։

«Պարոն Փաշինյան, եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի հանցագործության մեջ չի մեղադրվում, այսինքն հանցագործ չէ՞։ Այդ դեպքում ինչի՞ համար և ու՞մ դեմ էր հեղափոխությունը»,– գրել է օգտատերերից մեկը։

«Պարոն Փաշինյան, ինչու ավելի խիստ չեք նախքին թալանչիների հանդեպ, ժողովրդին դա ա հիասթափեցնում»,– հարցրել է մեկ ուրիշը։

Մեկնաբանությունների թիվն արդեն անցել է 300-ը։