Կրակոցներ Երևանում. մի հոգի մահացել է, կան վիրավորներ

Ամենայն հավանականությամբ՝ կրակոցները եղել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու տղամարդ:

Վիրահատությունից առաջ կինը նետվել է բժշկական կենտրոնի 6–րդ հարկից ու մահացել

Մի քանի րոպեի տարբերությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ այլ տղամարդ, որը նույնպես հրազենային վնասվածք է ունեցել:

Տուժածին տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, բայց մի քանի րոպե հետո նա մահացել է:

Ամենայն հավանականությամբ՝ կրակոցները հնչել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ուստի վիրավորներին արագ հասցրել են մոտակա հիվանդանոցներ:

Իրավապահները պարզում են, մահացածի և վիրավորների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: