Կարծես սրբերը գիտեին, 3 օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել էին քանդակները. Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը պարտավոր է աջակցել տաճարի վերականգնմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Կարծես սրբերը գիտեին....  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա տարածել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են սրբերի քանդակները իջեցվում Փարիզի Աստվածամոր տաճարից:

«Ֆրանկոֆոնիայի շարժումը նախագահող Հայաստանը պարտավոր է առաջնորդել տաճարի վերականգնման աշխատանքներին աջակցելու միջազգային լայնամասշտաբ ծրագիրը»,- գրել է Վիգեն Սարգսյանը:

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել է, որ այսօր՝ ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի մասին տեղեկացնող ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։

Այս պահին հրդեհի հետևանքով փլուզվել են տաճարի աշտարակը և տանիքը: