ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Այս գիշեր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։
Մեր տեղեկություններով՝ թիրախը Իռլանդիայի Հանրապետության քաղաքացի 65-ամյա մի տղամարդ է, որը վերջերս է տեղափոխվել Հայաստան և վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում:
Դեպքը տեղի է ունեցել այն շենքի շքամուտքի մոտ, որտեղ նա ապրում է: Անհայտ անձը թիկունքից մոտեցել ու հափշտակել է օտարերկրացու դրամապանակը:
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքներն ու իռլանդացուն պատճառված վնասի չափը: