«Աղջիկ ջան, անհանգստանում եմ». Չումակովը` Գարիկ Մարտիրոսյանի սևազգեստ կնոջ մասին

Լևինայի ու ընկերուհիների լուսանկարն անտարբեր չի թողել մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, կատակի թեմա է դարձրել Ալսուի և Էլինա Ջանիբեկյանի հագուստը։ Նա ընկերուհիների հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում և կից գրել. «Սևամորթները»։

Կատակը դուր է եկել բաժանորդներին։ Շատերն են արձագանքել, իսկ օգտատերերից մեկին թվացել է, որ «ռասիզմի հոտ է գալիս»։

Երգիծաբանի կինը չի սահմանափակվել մի լուսանկարով և երկրորդն էլ հրապարակել։ «Ի տարբերություն իմ ընկերուհիների` ես գլուխ գովելու տեղ չունեմ. ես վերջույթներիս վրա հինգ մատ ունեմ»։

Այդ լուսանկարին արձագանքել է հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը։

«Հի՞նգ, թե՞ հնգական։ Աղջիկ ջան, անհանգստանում եմ, սկզբունքային պահ է», – գրել է նա։

«Ես, Սեմյոնը և նրա ականջը». Գարիկ Մարտիրոսյանը նրբորեն ծաղրել է Սեմյոն Սլեպակովին

Անտարբեր չի մնացել նաև Գարիկ Մարտիրոսյանը և մեկնաբանություններում «սրտիկ» է ավելացրել։

Մյուս բաժանորդները նույնպես աչքի են ընկել սրամտությամբ։

«Հինգ մա՞տ։ Դա արդեն նորաձև չէ», «Քաղցր խառնուրդ` հրեա+թաթար+հայ», «Օ՜յ, Չարլիի հրեշտակները», «Ինչպես միշտ, անխղճորեն լավն եք մյուսներից»։

Նշենք, որ Ժաննան և Ալսուն վաղուց են ընկերություն անում։ Մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ` Էլինայի հետ նրանք ձևավորել են ռուսական շոու բիզնեսի ամենավառ եռյակը։