Արտառոց դեպք Կոտայքում․ բանջար հավաքող կինը հակատանկային նռնակ է գտել

Հակատնկային նռնակը ուղարկվել է փորձաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի– Sputnik. 911 ծառայություն այսօր ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտակայքում մի կին նռնակ է տեսել։

Հաղորդման հասցեով մեկնած իրավապահները պարզել են, որ նռնակը հակատանկային է և պայթուցիչ ունի։ Այն վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու համար։

Իրավապահները պարզում են թե ինչ հանգամանքներում է հակատանկային նռնակը հայտնվել բնակավայրին մոտ տարածքում։