ԱՄՆ–ում մոլեգնած տորնադոյի հետևանքով մարդիկ են մահացել. տարերային աղետի տեսանյութը

Տեխասի քաղաքներից մեկում մարդիկ տուժել, որոնցից 8–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ԱՄՆ–ի Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգներում մոլեգնած տորնադոյի հետևանքով մահացել են ութ մարդ, տուժածների թիվը հասնում է 40–ի։

Մրրիկը հարավային նահանգներ է հասել ապրիլի 13-ին։ Ամենից շատ վնասվել է Տեխասի արևելքում գտնվող Ֆրանկլին քաղաքը։ Չնայած սաստիկ քամուն` փրկարարները ստիպված են եղել տուժածներին տարհանել ուղղաթիռներով։ Քամու արագությունը գերազանցել է 30 մ/վ–ը։

ԱՄՆ–ի հարավում մահացել են երեք երեխա։ Տեխասում երկու հոգի մահացել են մեքենայի մեջ, որի վրա քամու կոտրած ծառ է ընկել։ Եվս մի դեռահաս խեղդվել է հարևան Լուիզիանայում։

Նշվում է, որ աղետի պատճառով երկրում հոսանքազրկվել են ավելի քան 100 հազար տուն և կոմերցիոն շենքեր։

Տեխասում չեղարկվել են և հետաձգվել ավելի քան երկու հազար ավիաչվերթեր։