«Ալաշկերտը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզչին. արդեն պարզ է` ով է նստելու մարզչական աթոռին

Ակումբը շնորհակալություն է հայտնել Ոսկանյանին և իր մարզչական շտաբին կատարված աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա կարիերիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Ալաշկերտ« ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են իրենց միջև կնքված պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ինչպես 19–ամյա Արսենը հաղթեց վրացուն, իսկ Թևանյանը պարտվեց Ալիևին

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Ապրիլի 12–ին էլ հայտնել էինք, որ Խաշմանյանը հեռացել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ակումբից մեզ հայտնել էին, որ Խաշմանյանի և ակումբի միջև ֆինանսական խնդիրներ են առաջացել, որոնք լուծում չեն գտել, ու կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են խզել համագործակցությունը։

«Արարատը» բարձրագույն խմբի առաջնությունում, մեղմ ասած, հաջող հանդես չի գալիս:Այս պահի դրությամբ 24 խաղից վաստակել է 15 միավոր, ինչը չի կարելի ասել «Ալաշկերտի» մասին, որը անցկացրել է նույնքան հանդիպում, որոնցից 12–ն ավարտել է հաղթանակով, 8–ը` պարտությամբ, ընդհանուր հավաքել է 40 միավոր։