Ֆուտբոլի դաշտը տեսանելի է ադրբեջանական կողմից, մի քանի տարի առաջ դաշտի ուղղությամբ ևս կրակոցներ արձակվեցին, երբ այնտեղ երեխաները ֆուտբոլ էին խաղում: Թշնամու դիտակետում լինելը չի խանգարում գյուղացիներին իրենց սովորական առօրյայով ապրել՝ առանց վախենալու, առանց թաքնվելու, որովհետև իրենք իրենց հողում են ապրում:
Տավուշի թեմի հոգևորականները քանիցս նաև հոգևոր արարողություններ են անցկացրել ադրբեջանական կողմից դիտարկվող եկեղեցիներում՝ դրանով նաև հստակ ուղերձ հղելով հակառակորդին: Սահմանապահ գյուղերում բոլորը հավասար են, և բոլորն իրենց հողի պաշտպանն են: