ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի մոտ բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը:
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արտաշատի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և վարորդն ու ավտոմեքենայում գտնվող բուժակները մեկնում էին գրանցված կանչով:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: