«Նվիրատվությունները հիմնականում 1951 թվականի Բեյրութի Համազգային Նշան Փալանճեան ճեմարանից ստացված 27 ձեռագրերն էին, որոնք թե՛ քանակով, թե՛ որակային առումով նշանակալի են»,-փաստում է Մատենադարանի գլխավոր ավանդապահը։
Ըստ Գևորգ Տեր-Վարդանյանի, ՀՅԴ-ի նմանօրինակ նվիրատվությունը մեր ազգային խնդիրների, անկախության արդյունքում առաջացած միասնականության զգացողության դրսևորումներից մեկն է։
«Վերջին տարիներին չի եղել մեկ տարի, որի ընթացքում գոնե մեկ ձեռագիր Մատենադարանը չստանա»,-վստահեցնում է Գևորգ Տեր-Վարդանյանը։
Նրա խոսքով, մեր ձեռագրերն ունեցել են նույն ճակատագիրը, որն ունեցել է հայ ժողովուրդը՝ և՛ լավ, և՛, հաճախ, ցավալիորեն վատ իմաստով։
«Մեզ հասած ձեռագրերը շատ հաճախ ունենում են հիշատակարանների կորուստներ, քանի որ դրանք զետեղվում են ձեռագրերի վերջում, և ձեռագիրն էլ որպես կանոն վնասվում է սկզբից ու վերջից»,-բացատրում է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը։
Նա պատմում է նաև, թե ինչպես է իրականում երկու մասի բաժանվել Մատենադարանում պահվող հանրահայտ «Մշո ճառընտիրը»։