Կարեն Ասլանյանը դարձավ բրոնզե մեդալակիր Եվրոպայի առաջնությունում

Որակավորման փուլում Կարեն Ասլանյանը պարտվեց հայ ըմբիշ Գևորգ Սահակյանին, որը ներկայացնում էր Լեհաստանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Ապրիլ — Sputnik. Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին։

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

1 ոսկե և 1 արծաթե մեդալ. հայ բռնցքամարտիկների հաղթանակն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության հասավ բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա:

Նշենք, որ Հրանտ Կալաչյանը 72 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ: