Հայտնի է «Միսս Ռուսաստան 2019» մրցույթի հաղթողի անունը. լուսանկարներ

Ազգային մրցույթում ելույթ են ունեցել Ռուսաստանի 50 ամենագեղեցիկ աղջիկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. «Միսս Ռուսաստան 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 20-ամյա Ալինա Սանկոն Ռոստովի մարզի Ազով քաղաքից։

Հայտնի է «Միսս Ռուսաստան 2019» մրցույթի հաղթողի անունը. լուսանկարներ

Ըստ ավանդույթի՝ թագը նրան հանձնել է անցած տարվա հաղթող Յուլյա Պոլյաչիխինան։

Արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը մերձմոսկովյան Barvikha Luxury Village համերգասրահում։

Հայտնի է «Միսս Ռուսաստան 2019» մրցույթի հաղթողի անունը. լուսանկարներ

Աղջիկը սովորում է Մոսկվայի հողաշինարարության համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսում՝ շրջակա միջավայրի դիզայն մասնագիտությամբ։ Նա սիրում է զբաղվել նկարչությամբ, գեղանկարչությամբ, պոեզիայով, սիրում է նաև ճանապարհորդել։

Հայտնի է «Միսս Ռուսաստան 2019» մրցույթի հաղթողի անունը. լուսանկարներ

Նախագծի կանոնների համաձայն, Ալինա Սանկոն շափյուղաներով, ադամանդներով և մարգարիտներով զարդարված թագից բացի, որն արժե ավելի քան քսան միլիոն դոլար, կստանա դրամական մրցանակ ու Ռուսաստանը «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» միջազգային մրցույթներում ներկայացնելու հնարավորություն։

Ազգային մրցույթում ելույթ են ունեցել Ռուսաստանի 50 ամենագեղեցիկ աղջիկները։