ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Արցախի հագանի ուտեստը ճանաչվել է հաղթող Culinary Taste of Culture ամենամյա էքսպոյի «Լավագույն ազգային կերակրատեսակ» անվանակարգում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը:
«Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Առաջին տարին չէ, որ նրանք հաջողությամբ իրականացնում են իրենց առաքելությունը՝ զարգացնելու հայկական խոհանոցն ու բարձրացնելու երկրի ճանաչելիությունը»,- գրել է նա:
Culinary Taste of Culture-ն արդեն հինգերորդ տարին է անցկացվում Եգիպտոսում:
Տեղեկացնենք, որ Արցախի հագանին հին հայկական կերակրատեսակ է, բաղադրությունը՝ հավ, յուղ, ալյուր, չամիչ, աղ, համեմունք, կանաչի, մրգեր, ուտելիս վրան փշրում են չորացրած լավաշ: