ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Արարատի Այնթապ գյուղում վրաերթի են ենթարկել 13–ամյա դպրոցական աղջկան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկվել 13-ամյա Ռիմա Հակոբյանը: Դպրոցականին վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը՝ իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:
Վրաերթի ենթարկված աղջիկը սովորում է Այնթապի 2-րդ դպրոցի 7-րդ դասարանում: