1 ոսկե և 1 արծաթե մեդալ. հայ բռնցքամարտիկների հաղթանակն աշխարհի գավաթի խաղարկությունում

Գերմանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը հանդես էր գալիս 8 բռնցքամարտիկով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 մեդալ: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կառլի Մաք-Նաուլիին ու նվաճեց ոսկե մեդալ: Այս մասսին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը երեք մեդալ բերեցին Հայաստանի հավաքականին

Իսկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում վճռորոշ մարտում պարտվեց թայլանդցի Վուտիչայ Յուրաչաիին և արժանացավ արծաթե մեդալի:

Հայ բռնցքամարտիկները Քյոլնում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը հանդես էր գալիս 8 բռնցքամարտիկով: