Ողբերգական դեպք Երևանում. «Սպայկայի» մոտ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու կախված դի

Երիտասարդ տղամարդը կախված է եղել երկաթներից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ֆինանսական խնդիրների պատճառով է ինքնասպան եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինն ահազանգ է ստացել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ երկաթներից կախվածը Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Մասիս Պողոսյանն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։