Սպանություն Էջմիածնում․ կապկպված տղամարդու դիակը հայտնաբերել են բնակարանում

Տղամարդու բերանը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել, գլխին էլ` բութ առարկայով հասցված վնասվածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ իրավապահները Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել են միայնակ ապրող տանտիրոջ դին։

Փամբակում հոր ներկայությամբ բռնել են տղայի ձեռքերն ու ապակե շշով հարվածել գլխին

Նախնական վարկածով՝ 81-ամյա տղամարդուն սպանել են․ բերանը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել, գլխին էլ` բութ առարկայով հասցված վնասվածքի հետք։

Մեր տեղեկություններով՝ տղամարդուն գտել է նրա ազգականը, որը զանգահարել է նրան և տեսնելով, որ հեռախոսին չի արձագանքում, անմիջապես եկել է այցի։

Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Սպանված տղամարդու մեքենան էլ ավտոտնակում չի եղել։ Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարած անձը կամ անձինք այն հափշտակել են։

Իրավապահները տեղում պարզում են կատարվածի հանգամանքները։