Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ գնացել է թատրոն. լուսանկարներ

Վարչապետը թատրոն է գնացել Հայկ Մարությանի ընտանիքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նրանք դիտել են «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:

Լուսանկարներից երևում է, որ վարչապետը թատրոն է գնացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքի հետ։