ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ, իտալական «Միլան» ակումբի հարձակվող Ֆաբիո Բորինին գովազդում է Հայաստանը․ նա հայկական ապրանքանիշի գլխարկ է դնում, որի վրա պատկերված է մեր երկրի խորհրդանիշը։
Ֆուտբոլիստի կինը՝ մոդել Էրին Բորինին, հետաքրքրաշարժ լուսանկար է հրապարակել Instagram-ի էր էջում։ Նկարում մարզիկն է, գլխին` գլխարկ, որի վրա գրված է «Ազատ մարդ»։
Բորինին սկսել է ֆուտբոլով զբաղվել տասը տարեկանից։ Նա և հայրը «Բոլոնիայի» մեծ երկրպագուներ են եղել։ Ֆաբիոն «կարմիր-կապույտներին» է միացել 2001 թվականին՝ դառնալով ակումբի երիտասարդական ակադեմիայի խաղացող։