Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Տղամարդուն սպանել են, տունը` տակնուվրա արել, մեքենան` հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Էջմիածնում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Մեր տեղեկություններով` սպանված տղամարդը` 81-ամյա Գագիկ Բաղդասարյանը, զբաղվում էր կոնյակի վաճառքով։

Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Նրա տունն ամբողջությամբ տակնուվրա են արել։ Բնակարանի ներքևի հարկը պահեստային տարածք է, որտեղ նույնպես տակնուվրա են արել։

Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Կոնյակի պահեստարանի դուռը վնասված չի եղել, այսինքն կա՛մ բացել են բնօրինակ բանալիով, կա՛մ հարմարեցվածով։

Պահեստարանը թալանելուց հետո դուռը խնամքով փակել են։ Սպանվածի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հափշտակելուց հետո փակել են նաև ավտոտնակի դուռը։

Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Ամենայն հավանականությամբ` ծերունուն կապկպելուց հետո հենց տնից վերցրել են պահեստարանի, ավտոտնակի և մեքենայի բանալիները։ Նախնական վարկածով` դեպքը տեղի է ունեցել լույսը դեռ չբացված։

Այս պահին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով։

Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Հիշեցնենք` իրավապահներն այսօր Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել են միայնակ ապրող տանտիրոջ դին։ Նախնական վարկածով՝ 81-ամյա տղամարդուն սպանել են․ բերանը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել, գլխին էլ` բութ առարկայով հասցված վնասվածքի հետք։