ՌԱԴԻՈ

Արշամյան. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին տեղեկությունները կեղծ են»

«Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կեղծ է որակում հեռուստամարաթոնը չանցկացնելու լուրերը։
Sputnik
Արշամյան. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին տեղեկությունները կեղծ են»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը պնդում է, որ ԶԼՄ–ներում տարածված հրապարակումն ամբողջությամբ կեղծ է։

«Ժամանակ» թերթը գրել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել: Ըստ պարբերականի` հիմնադրամի ամենամեծ` լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նոր իշխանության հետ:

«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»,- վստահեցնում է Արշամյանը։

Նրա խոսքով` դրական է, որ ՀՀՀ-ի փոփոխությունները մնում են ուշադրության կենտրոնում, և այդ փոփոխությունների շնորհիվ ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր և ավելի հետաքրքիր ձևաչափով։

«ՀՀՀ-ի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի նոր լուծումների վրա»,- ասաց Արշամյանը։

Այդուհանդերձ, նա չհերքեց, որ Լոս Անջելեսի գործադիր գրասենյակում եղել են կադրային փոփոխություններ։