ԵՐԵՎԱՆ, 12 Ապրիլ — Sputnik. Բազմաթիվ երկրպագուներ, ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանում էին՝ դիմավորելու ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների մրցաշարի 61կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, 17:11 հաշվով հաղթելով վրացի Բեկա Լոմտաձեին, նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարի ու հենց առաջին փորձից հասավ մեծ արդյունքի:
Sputnik Արմենիայի տեսա և ֆոտոխցիկները ֆիքսել են դիմավորման ամենահուզիչ ու ուրախալի կադրերը:
Արսեն Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձավ միակ ըմբիշը, որին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին: