«Ես կվերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը կմասնակցի Իրանում անցկացվող փառատոնին

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մովսես գյուղում, իսկ գյուղացիները էպիզոդիկ դերեր են կատարել։ Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի համար սա շատ անձնական պատմություն է, քանի որ սյուժեում ներառվել են նրա հետ տեղի ունեցած դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. «Ես կվերադառնամ» ֆիլմը, որի հիմքում վեց տարեկան Սարոյի հուզիչ պատմությունն է, ներառվել է Թեհրանում ապրիլի 18–26 կայանալիք Ֆաջր (Fajr Internarnational Film Festival) կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Ֆիլմը ներկայացնում է նախորդ տարի 90–ականներն տեղի ունեցած մի պատմություն։ Սարոն, նրա մայրը` Անահիտը, և լավագույն ընկերը` Կարեն պապը, սպասում են Վաչոյի վերադարձին։ Պատերազմի ընթացքում Սարոն իսկական տղամարդ է դարձել և տան բոլոր հոգսերը վերցրել իր ուսերին։

«Ես կվերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը կմասնակցի Իրանում անցկացվող փառատոնին

Հայրը տուն է վերադառնում ու հանդիպում մեծացած որդուն։ Սարոն հորը չի հիշում։ Երկուսն էլ դեռ չգիտեն, որ կյանքը նրանց ընդամենը երեք օր է տալու` նորից միմյանց ճանաչելու ու հասկանալու համար։ Ֆիլմի գաղափարի հեղինակը Բենիկ Առաքելյանն է, սցենարիստն ու ռեժիսորը` Դարյա Շումակովան։

«Բենիկ Առաքելյանի հետ ծանոթացանք Պավել Լուգնինի «Դամա Պիկ» ֆիլմի նկարահանման ժամանակ», – ասում է Դարյան։

Բենիկն ավելի ուշ զանգահարել է նրան ու ասել, որ ինքն ու Մարկ Զապորոժսկին ուզում են Հայաստանում ֆիլմ նկարահանել ու հրավիրում են Դարյային մասնակցել նախագծին։ Շումակովան միանգամից սիրահարվել է Հայաստանին ու հայ ժողովրդին։

Սվերդլովսկի կինոգործիչները ֆիլմ են նկարում Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի կապի մասին

Նկարահանումների ընթացքում օգնել են տեղացիները, որոնք դեռ լավ են հիշում պատերազմական տարիները։

Սարոյի կերպարը մարմնավորել է վեց տարեկան Էդիկ Առաքելյանը։ Երևանցի տղան առաջին անգամ է նկարահանվել ֆիլմում։ Դարյան հենց սկզբից մեծի պես է շփվել նրա հետ, Էդիկն էլ գնահատել է այդ մոտեցումը։

«Նկարահանման հենց առաջին օրը նա ընկավ ու լավ հարված ստացավ, բայց չխոստովանեց ինձ, որ իրեն չխղճան», – ասում է Դարյան։

Իսկ ահա Վաչոյի դերակատարը` Ներսես Ավետիսյանը, ֆիլմի նկարահանման պահին ընդամենը քսան տարեկան էր, բայց արդեն հայտնի էր որպես թատրոնի դերասան և հաղորդավար։ Անահիտի դերակատարուհուն` Տաթև Գրիգորյանին, հաստատել են լուսանկարներով։

Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի համար սա շատ անձնական պատմություն է, քանի որ սյուժեում ներառված է նրա հետ տեղի ունեցած դեպքերը։

«Երբ փոքր էի, բոլորիս տանը կար մեկը, ով այդ ժամանակ պատերազմում էր` հայրը, հորեղբայրը, ավագ եղբայրը։ Ու տղաների շրջանում լեգենդ կար` եթե գիշերը խնդրես Լուսնից, որ մեկին վերադարձնի, անպայման կիրականանա։ Մենք անկեղծորեն հավատում էինք դրան», –խոստովանում է Առաքելյանը։

Թատրոնի ու կինոյի դերասան Մակար Զապորոժսկու համար «Ես կվերադառնամ» ֆիլմը պրոդյուսերական առաջին փորձն է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ բազում դժվարություններ են առաջացել, բայց նա միայն հաճույք է ստացել աշխատանքից։