Երևանում Օպելը մխրճվել է բենզալցակայանի մեջ. կա վիրավոր. լուսանկարներ

Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ խոշոր պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Նոր մանրամասներ ՊՆ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԶԻԼ մակնիշի մեքենայի վթարից

Մյասնիկյան պողոտայում Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել բենզալցակայանի լիցքակետին, բետոնե արգելապատնեշին ու ծառերին և տեղահան արել դրանք։

Մեր տեղեկություններով մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վարորդը չի տուժել։

Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափության աստիճանը։ Վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։

Վթարի մյուս  հանգամանքները պարզվում են։