Խաղադրույք է արել մի քանի հազար կեղծ եվրոյով. երիտասարդը բերման է ենթարկվել Երևանում

Երիտասարդի տանը ևս կեղծ եվրոներ են եղել, որոնց ընդհանուր չափը գերազանցել է 10 000–ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ոստիկանության հատուկ ջոկատայինները Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող «Vivaro» ընկերության գրասենյակներից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել մի երիտասարդի:

Պայուսակով ռենտգեն սարք մտած մարդու տեսանյութը տարածած ՊԵԿ աշխատակիցն ազատվել է գործից

Մեր տեղեկություններով՝ նա խաղադրույք է կատարել՝ վճարելով մի քանի հազար կեղծ եվրո:

Ամենայն հավանականությամբ, այդ մասին ոստիկանները նախապես տեղեկություն են ունեցել:

Երիտասարդի մոտ և նրա տանը ևս կեղծ եվրոներ են եղել, որոնց ընդհանուր չափը գերազանցում է 10.000–ը:

Իրավապահները պարզում են կեղծ փողերը ձեռք բերելու աղբյուրը: