Ողբերգական վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է

Վարորդը չի լքել դեպքի վայրը։ Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երևանում այսօր տեղի ունեցած վրաերթի հետևանքով կա զոհ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 65-ից 70 տարեկան մի կնոջ։

Վերջինը տեղում մահացել է։ Վրաերթի ենթարկվածի ինքնությունը այս պահի դրությամբ հայտնի չէ։ Վարորդը չի լքել դեպքի վայրը։ Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։