Քաղաքացիները նոր խնդրի առաջ են. «Գլոբբինգը» հրաժարվում է ապրանքը տեղ հասցնել. «Ժողովուրդ»

ՌԴ փոստային ծառայության հետ «Գլոբբինգ» ընկերության խնդիրների պատճառով տուժում են ՀՀ քաղաքացիները։ Իսկ «Գլոբբինգը»՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առևտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, ըստ որի, «Գլոբբինգը» խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ։ Արդյունքում` ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում:

Թերթի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պնդել են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց ասել են. «Մոսկվայի փոստի հետ այլևս չենք աշխատում: Ապրանքը, երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլևս չենք գնում այնտեղից վերցնում»: Իսկ ապրանք պատվիրած քաղաքացիներին խորհուրդ են տալիս զանգել Մոսկվայի փոստ, որ բերեն Հայաստան»:

«Գլոբբինգ» ընկերությունից թերթի հարցմանն իր պատասխան ասել են, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում:

Թերթը եզրակացնում է, որ ՌԴ փոստային ծառայության հետ «Գլոբբինգի» ունեցած խնդիրների պատճառով տուժում են ՀՀ քաղաքացիները։ Իսկ «Գլոբբինգը»՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել: