Մարգարյան․ «Պարտադիր չէ բիզնեսի հետ կալանավորումների լեզվով խոսել»
© Sputnik
Խոշոր բիզնեսի հետ բոլոր դեպքերում պետք է բանակցությունների ճանապարհով գնալ։ Sputnik Արմենիայի եթերում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Ես կարծում եմ, որ պարտադիր չէ կալանավորումների լեզվով խոսել բիզնեսի մարդկանց հետ»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ եթե կան վիճահարույց հարցեր, հարկային չմարված պարտականություններ, այդտեղ էլ պետք է գրաֆիկներ, ժամանակացույցեր կազմել, որպեսզի հնարավոր լինի առանց վնասելու բիզնեսի բնականոն աշխատանքը, լուծել պարտավորությունների այդ թնջուկը։
Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտում աշխուժությունը: Ըստ նրա պետք է արագացնել արդյունավետ և օպերատիվ աշխատանքը, քանի որ ժամանակը չի աշխատում ոչ բիզնեսի, ոչ պետության, ոչ աշխատողների օգտին։