Պայուսակով ռենտգեն սարք մտած մարդու տեսանյութը տարածած ՊԵԿ աշխատակիցն ազատվել է գործից

Տղամարդու արարքի համար ծառայողական քննություն էր սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը ռենտգեն սարքավորման մեջ պայուսակի հետ մտած քաղաքացու տեսագրությունը համացանց էր ներբեռնել և տարածել, աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Դրոշի հետ կապված միջադեպից հետո ՊԵԿ աշխատակիցն ու վարչության պետն ազատվել են աշխատանքից

«Տեսանյութի ներբեռնումից ու այն հրապարակելուց հետո ծառայողական քննություն էր սկսվել։ Քննության ընթացքում տեսանկարահանման հեղինակը, որը ՊԵԿ աշխատակից է, ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է»,-ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ քաղաքացին մաքսակետում միայն պայուսակը ռենտգեն սարքավորման մեջ դնելու փոխարեն` ինքն էլ հետն էր մտել սարքի մեջ։