ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Այսօր գլխի բազմաթիվ վնասվածքներով Վարդենիսի հիվանդանոցից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում ապրող 28-ամյա մի երիտասարդ։
Նա վնասվածքները ստացել է իրենց գյուղում։ Նախնական վարկածով՝ հոր հետ քայլելիս է եղել, երբ գյուղամիջում ալկոհոլ օգտագործող երկու տղամարդկանցից մեկը անհասցե հայհոյել է։
Երիտասարդը դիտողություն է արել, ինչը հայհոյողը ցավագին է ընդունել և հարվածել է երիտասարդին։ Հետո ընկերը բռնել է երիտասարդի ձեռքերը, ինչից հետո ալկոհոլային խմիչքի ապակե շշով ուժգին հարվածել է երիտասարդի գլխին։
Հայրն անմիջապես որդուն իր մեքենայով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց, որտեղից էլ' շտապօգնության մեքենայով Երևան։
Մեր տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները դեպքի վայրում արյան հետքեր և կոտրատված ապակիներ են հայտնաբերել։
Պարզվել են նաև երիտասարդին ծեծած անձանց ինքնությունը. նրանց որոնում են։