Բուրգոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Митинг за единство Испании в Мадриде
Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7-ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34–րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանատնից։

«Քիչ առաջ Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը։ Միջնորդագիրը քաղաքային նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը՝ ավագանու Կոնտիգո կուսակցության խոսնակ Սիլվիա Ալվարեսի օգնությամբ»,–նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Турецкие девушки в футболках с портретами Ататюрка и с флагами танцуют во время светского митинга (20 мая 2007). Самсун
Նեղացկոտ անբարոյականի թուրքական կեցվածքը. Անկարան կրկին տեսարաններ է սարքում

Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են Ցեղասպանությունն իրակացնողներին։ Նրանք հայտարարագրով հորդորել են Թուրքիային և, հատկապես, Իսպանիային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7-ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։

Իսպանիայի 5 մարզեր, Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են Ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց քայլին։