«Իրականում». Իրանն Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունի, բայց Հայաստանին դա չպետք է վերաբերի
© Sputnik
Իհարկե, քաջատեղյակ էինք, որ հենց այդ կորպուսն է այս տարիների ընթացքում Սիրիայում ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ թիվ մեկ պայքարողը: Իսկապես, Թրամփը ոչ ստանդարտ քայլ էր արեց: Թեև դեռ ժամանակը ցույց կտա, թե որքանով էր այդ քայլը ճիշտ զուտ քաղաքական տեսանկյունից: Չէ՞ որ, ի վերջո, ինչ էլ կատարվի, ամեն դեպքում բոլորս ենթադրում էինք, որ Սիրիայի ռազմադաշտում հիմնական առճակատումն ընդհանուր առմամբ միջազգային ահաբեկչության հետ էր։ Բայց դե, արի ու տես, որ ինչ–որ տեղ սխալվում էինք։
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան