Հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի արտադրամասում

Պ.Գ.-ին պատկանող տան երկրորդ հարկում գտնվող խորդանոցում ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր, աղբ, փայտանյութ, երկու պատուհան, խոհանոցում՝ կախովի առաստաղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հրդեհ է բռնկվել կահույքի արտադրամասում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում:

Ողբերգական վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 07:22-ին: Պ.Գ.-ին պատկանող տան երկրորդ հարկում գտնվող խորդանոցում` մոտ 65 քմ, ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր, աղբ, փայտանյութ, երկու պատուհան, խոհանոցում՝ կախովի առաստաղը`մոտ 30 քմ: