Հայտնի է Արթուր Աբրահամի ամուսնալուծության պատճառը

Կողմերը համաձայնել են, որ իրենց անչափահաս որդին բնակվի Մերի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայտնի է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ամուսնալուծվելու պատճառը։

Ինչպես գրում է iPRESS.am կայքը, իրականում Արթուրն ու կինը ամուսնալուծվել են, որովհետև կինը`Մերի Աբրահամյանն ու նրա մայրը աղանդավորներ են, ինչը Արթուրին դուր չի եկել։

Տևական ժամանակ Արթուր Աբրահամը կնոջը թողել է ծնողների տանը, հնարավորություն տվել, որպեսզի ինքնակամ ուղղվի, նոր վերադառնա ընտանիք: Հաճախ վեճեր են եղել հենց կնոջ տան անդամների ներկայությամբ: Սակայն կինը՝ Մերի Աբրահամյանը այդպես էլ չի գնացել այն ճանապարհով, ինչը նախընտրելի էր Արթուր Աբրահամի համար:

«Ինձ համար մեծ պատիվ է...». Արթուր Աբրահամը շնորհավորել է Հայկական բանակի օրվա առթիվ

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ամուսնալուծվել է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում նշված է, որ Մերի Աբրահամյանը՝ Արթուր Աբրահամի կինը, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի(Արթուր Աբրահամի), քանի որ վերջինս երեխային վերցրել և երկրից հեռացել է:

«Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից»,– ինչպես նշված է դատական գործում, այս մասին ասել է կնոջ փաստաբանը:Կողմերը համաձայնել են, որ իրենց անչափահաս որդին բնակվի Մերի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում:

Նախկին ամուսինները համաձայնության են եկել, որ հայրը պետք է ամսական 500 հազար դրամ ալիմենտ վճարի երեխայի համար։

Ի դեպ, զույգն ունի մեկ տղա` Գրիգոր Աբրահամյանը, որը 3 տարեկան է, ԳԴՀ քաղաքացի։

Հայտնի է Արթուր Աբրահամի ամուսնալուծության պատճառը