ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի ձևավորման նոր սխեման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում միջազգայինը կապերի բաժնի պետք Տիգրան Մելքոնյանը։
Նրա խոսքով` կարևոր է աշխատանքներ իրականացնել` ուղղված բնական գազի Հայաստան մատակարման ժամանակ գնի ձևավորման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցմանն ու ստորագրմանը։ Դա թույլ կտա ավելի լավ կանխատեսել սակագնային քաղաքականությունը գազի գների սահմանման ժամանակ։
Հիմա գինը մեկ տարով է ձևավորվում։ Հնգամյա ծրագրման վերաբերյալ առաջարկությունը հնչեցրել է հայկական կողմը Մոսկվայում ապրիլի 4–ին կայացած Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Դա կօգնի Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին ավելի հստակ ծրագրել ծախսերը, իսկ «Գազպրոմին» ու «Գազպրոմ Արմենիային»` իր եկամուտը միջին ժամկետի հեռանկարներում։ Նման կայունությունը, մեր կարծիքով, երկու կողմի համար էլ շահավետ է» , – ասաց Մելքոնյանը։
Կողմերը պայմանավորվել են սկսել քննարկումը մինչ հուլիսի 1–ը։
Հիշեցնենք`այժմ Հայաստանի համար ռուսական գազի գինն արձանագրվում է ամեն տարի բանակցությունների արդյունքով։
2018 թվականին ռուսական գազի սպառումը Հայաստանում գերազանցել է 2,5 միլիարդ խորանարդ մետրը։