Ազգային ժողովի պատգամավորը պարտվեց Եվրոպայի առաջնությունում

Հայ ըմբիշը կկարողանա բրոնզի համար պայքարել, եթե գերմանացին դուրս գա եզրափակիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում այսօր` ապրիլի 12-ին, 3։7 հաշվով պարտվեց գերմանացի Ռոլանդ Շվարցին:

Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ջուլֆալակյանը ելույթները սկսեց հաղթանակով։ Հայ անվանի ըմբիշը 77 կգ քաշային կարգում 5:3 հաշվով առավելության հասավ Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ, բայց 1/8 եզրափակիչում 3:7 հաշվով պարտվեց գերմանացի Ռոլանդ Շվարցին: Հիմա արդեն բրոնզե մեդալի համար պայքարելը կախված է հենց գերմանացուց. միայն նրա եզրափակիչ դուրս գալու դեպքում Ջուլֆալակյանը հնարավորություն կունենա մասնակցելու սփոփիչ գոտեմարտերի:

Հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունում այսօր, բացի Ջուլֆալակյանից, պայքարի մեջ մտան Հայաստանի հավաքականի ևս 4 ըմբիշներ: Ցավոք միայն Մաքսիմ Մանուկյանն է, որ առայժմ ընթանում է առանց պարտության: Եվրոպայի գործող չեմպիոնը առաջին գոտեմարտում 5:0 հաշվով հաղթեց ֆինն Տոնի Մետսոմայեկիին, այնուհետև 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ալեքսանդրու Կարասին: Քառորդ եզրափակիչում Մանուկյանի մրցակիցն է լինելու ադրբեջանցի Իսլամ Աբասովը:

«Զվարթնոցում» դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին. տեսանյութ, լուսանկարներ

Պարտությամբ ավարտվեցին մեր ըմբիշներ Ռուդիկ Մկրտչյանի,Սլավիկ Գալստյանի և Դավիթ Օվասապյանի գոտեմարտելը: Մկրտչյանը 55կգ քաշային կարգում պարտվեց վրացի Նուգզարի Ցուրցումիային, Գալստյանը համառ պայքարում զիջեց նորվեգացի Ստիգ Անդրե Բերգեյին, իսկ Օվասապյանը զենքերը վայր դրեց ռուս Անդրեյ Սեմյոնովի հետ գոտեմարտում:

Նշենք, որ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 8-ին և կավարտի ամսի 13-ին։