Արթուր Վանեցյանի բաջանաղը՝ ՀԾԿՀ նախագահ . «Ժամանակ»

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրել է Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. «Ժամանակ» թերթը որոշ մանրամասներ է հայտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու մասին։ «Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իշխանությունները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը հանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, ով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բաջանաղն է»,–գրում է թերթը:

«Ժամանակը» նաև հիշեցնում է, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրել է Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում: Իսկ ֆորմալ ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա հաջորդ քառօրյայի ժամանակ»: