Ադրբեջանցիների բերանը հինգ վայրկյանում փակեց. Գասպարյանը հիշեց «Հատուկ ռեպորտաժը»

Ռուսաստանցի պատմաբան և քաղաքագետ Արմեն Գասպարյանը պնդում է, որ ուսական հեռուստաեթերում Հայաստանի հասցեին քննադատություն եղել է, բայց ազգային թշնամանք չի հրահրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ռուսական հեռուստաալիքների եթերում տեղ են գտել քննադատական դիտողություններ Հայաստանի մասին, բայց ազգային թշնամանք չի սերմանվել։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ և պատմաբան Արմեն Գասպարյանը Sputnik–ի եթերում` պատասխանելով ռուսական ալիքների դեմ սահմանափակումներ մտցնելու մասին հարցին։

Հակոբյան. «Ռուսաստանյան TV-ների հեռարձակման սահմանափակումը նաև քաղաքական հարց է»

Ավելի վաղ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովում քննարկման ժամանակ Թուխիկյանը բարձրացրեց «Мир», «Россия», «ОРТ» ալիքների որոշ հաղորդումների հեռարձակումը սահմանափակելու հարցը, որոնք, ըստ նրա, հակահայկական բովանդակություն ունեն։ Նա հարցրել էր Հակոբյանին, թե արդյո՞ք հակահայկական, հայերի նկատմամբ թշնամանք առաջացնող կամ հրահրող այդ հաղորդումները  կարող են սահմանափակվել կամ անջատվել, չնայած, որ թեև Հայաստանը պայմանագրեր ունի կնքած։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի հարցին, ասել էր` ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակելու հարցում Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակը Հայաստանին պետք չէ։

Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի տարբերակը ՀՀ-ու՞մ. Հակոբյանը TV եթերը սահմանափակելու մասին

«Քննադատական դիտողություններ մի քանի անգամ եղել են, և, անկեղծ ասած, դրանք հիմքեր են ունեցել, բայց քննադատական նկատառումները և ազգային թշնամանքը տարբեր բաներ են», – ասել է Գասպարյանը` մեկնաբանելով այդ հարցը։

Նա նշել է, որ ռուսական հեռուստաալիքների եթերում նման փորձերը խափանվում են, իսկ էթնիկ հայերը ճնշումներից չեն բողոքում։

Ավելին, Գասպարյանն ասել է, որ ռուսական հեռուստատեսության հայտնի հաղորդումների և թոք շոուների հեղինակները բազմաթիվ հայ ընկերներ ունեն և հաճախ են լինում Հայաստանում։

Գասպարյանը միաժամանակ պատմել է «Հատուկ ռեպորտաժ» հաղորդման ձայնագրության մասին, որին նա մասնակցել է։

Տարիներ անցան. Նարինե Թուխիկյանի դպրոցական պատմությունները. ցատկ պատուհանից և շշով խաղ

«Այնտեղ նստած էր Ադրբեջանի քաղաքացի, որը, չգիտես ինչու, իրեն թուրք էր անվանում։ Չգիտեմ, թե նրա մտքով ինչ էր անցել, բայց ես նրանց կյանքում առաջին և վերջին անգամ էի տեսնում։ Եվ նա թույլ էր տալիս իրեն նողկալի դիտողություններ Հայոց ցեղասպանության մասին։ Նրա բերանը հինգ վայրկյան հետո փակված էր, և Օլգա Սկաբեևան, որը վարում էր այդ ծրագիրը,  զրկել էր նրան ձայնի իրավունքից։ Դա այն է, ինչ ես անձամբ եմ տեսել։ Կյանքում մեկ անգամ։ Չգիտեմ, միգուցե այդ զարմանալի կնոջ մոտ, որը ագզամիջյան թշնամանք է տեսել, գոյություն ունի «Ռոսիա 1» առանձին ալիք, որտեղ չգիտենք` ինչ է կատարվում», – ասել է Գասպարյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե ռուսական հեռուստաալիքներում տեղ գտնեին ազգային թշնամանք հրահրելու փաստեր, ապա այդ առիթով ելույթ կունենային նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը, պատասխանատու անձանց դեմ կհարուցվեին քրեական գործեր և այդ մարդիկ արդեն բանտում կլինեին։