Զոհված զինծառայողի մայրը տղա է ունեցել

Երեխան ութ ամսական է ծնվել, սակայն առողջական որևէ խնդիր չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. 2018–ի հունվարի 7–ին հակառակորդի կրակոցից մահացած Վաչե Չիլինգարյանի մայրը տղա է ունեցել։

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքապետարանից։

Մարտի 27–ին լույս աշխարհ եկած տղային անվանել են Վահե։

«Երեխան մեկ ամիս շուտ է ծնվել, սակայն, փառք աստծո, նրա վիճակը լավ է։ Տղայի քաշը 2կգ–ից ավելի է եղել, և առողջական որևէ խնդիր չունի»,–նշեցին համայնքապետարանից։

Մայրը` Քրիստինե Մարգարյանը, բացի նորածնից, երկու աղջիկ էլ ունի` մեկն անչափահաս է, մյուսն արդեն 19 տարեկան է։

Հիշեցնենք, որ Վաչե Չիլինգարյանը զոհվել է 2018–ի հունվարի 7-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Վաչեն ծննդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր, պարտադիր զինվորական ծառայության էր անցել 2017-ին։