ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Էստրադային երգչուհի Լոլիտա Միլյավսկայան խոսելու ընթացքում ընկել է աթոռից։ Դեպքը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ։ Ընկնելու կադրերը նկարահանել է «աստղային» փաստաբան Սերգեյ Ժորինը և հրապարակել Instagram–ի իր էջում։ Այս մասին գրում Сosmopolitan կայքը։
Միլյավսկայան ընկել է այն պահին, երբ բանաստեղծուհի Սոլա Մոնովան իր բանաստեղծությունն է կարդացել։ Հայտնի չէ` աթոռն ամուր չէր, թե՞ Միլյավսկայան է կորցրել հավասարակշռությունը։
Ընկնելու պահին Ժորինն ուղիղ եթերում է եղել։
Ավելի ուժ փաստաբանը համատեղ լուսանկար է հրապարակել Instagram–ում։
«Հիանալի խնջույք էր, շնորհակալություն, Լոլիտա Միլյավսկայա», – լուսանկարին կից գրել է նա։
Լոլիտա Միլյավսկայան միշտ առանձնացել էր իր արտասովոր ու խենթ պահվածքով։ Նա չորս ամուսին է ունեցել։ Հինգերորդի` թենիսիստ Դմիտրի Իվանովի հետ հարաբերությունները գրանցել է 2010 թվականին։ Նրանք արդեն 9 տարի է` ամուսնացած են։