Պաշտպանության նախարարության ԶԻԼ–ը վթարի է ենթարկվել Սյունիքում. կան վիրավորներ

Ոստիկանները պարզում են վիրավորների և վարորդի ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊՆ համարանիշներով ԶԻԼ–ը վթարի է ենթարկվել Սյունիքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում, ՀՀ ՊՆ համարանիշներով ԶԻԼ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզում են վիրավորների և վարորդի ինքնությունը: