Նոր մանրամասներ ՊՆ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԶԻԼ մակնիշի մեքենայի վթարից

Զիլի վարորդը մեքենայի կառավարումը կորցրել է շրջադարձի ժամանակ, ինչն էլ հանգեցրել է վթարի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝  Սյունիքում վթարված Պաշտպանության նախարարության ԶԻԼ-ում 18-ից 20 տարեկան զինվորներ են եղել՝ ընդհանուր 20 հոգի: Նրանք վերադառնալիս են եղել դիրքերից:

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ ապրիլի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Ծիրանաձոր կոչվող տարածքում ՀՀ ՊՆ համարանիշներով ԶԻԼ–ը վթարի է ենթարկվել։

Արտառոց դեպք Արմավիրում. 12-րդ դասարանում սովորող աղջկան առևանգել են

Զիլի վարորդը մեքենայի կառավարումը կորցրել է շրջադարձի ժամանակ, ինչն էլ հանգեցրել է վթարի:

Նրանց տարբեր մեքենաներով տեղափոխել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Մեր տեղեկություններով՝ հոսպիտալացվածների մեծ մասը լուրջ մարմնական վնասվածք չի ունեցել: Զինվորներից երկուսի մոտ ախտորոշվել են կյանքին չսպառնացող կոտրվածքներ:

Նրանց հիվանդանոց տեղափոխողներից մեկը հայտնել է, որ վարորդը ԶԻԼ-ը չի կարողացել կառավարել մեքենայի արգելակման համակարգում հանկարծակի առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

Սա նախնական տեղեկություն է, որը փորձաքննությամբ կա՛մ կհերքվի, կա՛մ կհաստատվի:

Իրավապահները պարզում են նաև մյուս հանգամանքները: