«Նաիրիտի» աշխատակիցները կստանան 3 ամիս չվճարված աշխատավարձերը

Կառավարությունը որոշեց փոխանցել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց փոխանցել «Նաիրիտ» գործարանի աշխատավարձերի պարտք մնացած գումարը։

Փոխանցվող գումարի հաշվին, ըստ որոշման, ենթակա են վճարման 2019 թվականի հունվարի 1-ից «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարներ:

Որոշումը հիմնավորվում է «Նաիրիտ» գործարանի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացնող աշխատակիցներին վճարելու անհրաժեշտությամբ։

Ի դեպ, ըստ ԱԻՆ ներկայացրած տեղեկանքի, «Նաիրիտի» աշխատակիցների 2018թ–ի աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրացել է 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին, կատարվել է վերջնահաշվարկ, իսկ 2019–ի պայմանագրերը կնքվել են ս.թ. փետրվարի 6-ին: