ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ԱՄՆ–ում և Ռուսաստանում հայտնի երգչուհի Իջինը (Հեղինե Գրիգորյան) նվաճում է սոցիալական ցանցերը ոչ միայն իր քաղցր ձայնով, այլ նաև շքեղ ոտքերով։
Նա գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել և խնդրել է քվեարկել դրանցից լավագույնի օգտին։
«Որքան ավելի խելացի է աղջիկը, այնքան մութ է նրա զգացմունքայնությունը», – գրել է նա լուսանկարի տակ։
Բոլոր երեք լուսանկարներն էլ հիացրել են բաժանորդներին, հատկապես արական սեռի ներկայացուցիչներին։ Նրանցից շատերը չեն դիմացել և մեկնաբանություններ են գրել. «Աստվածային կազմվածք», «Այնքան սեքսուալ է, որ ուզում ես կծել», «Լավագույն ֆոտոշարքը», «Գեղեցկուհի»։
Բուռն արձագանք է առաջացրել նաև Իջինի մեկ այլ կերպարը` սև կորսետով և մերկ ոտքերով։ Երկարոտն գեղեցկուհին` ռոք աստղի կերպարով, ակնհայտորեն սիրում է ցուցադրել բարեմասնությունները, հպարտանում է դրանցով և փորձում է արտասովոր գրառումներ անել լուսանկարների տակ։
«Ծեր հոգի` նոր ոճով։ Նա սև է հագնում և խոսում իր խելքով։ Նա իր մատնահետքերն է թողնում բոլորի վրա, ում դիպչում է, որովհետև վայրի է ու նուրբ», – գրել է երգչուհին։
Տեսանյութը, որում երգչուհին ներկայացել է բաց զգեստով, «պայթեցրել» է համացանցը։ Սեքսուալ ոտքերը, փարթամ կուրծքը և «ա լյա» Քարդաշյան սանրվածքն անտարբեր չեն թողել բաժանորդներին, նրանցից ոմանք շտապել են հաճոյախոսություններ գրել, մյուսները հետաքրքրվել են, թե որտեղից կարելի է փայլփլուն կախազարդեր գնել։
«Իսկ ոտքերդ չեն մրսե՞լ մետաղից։ Հարմա՞ր է, արա՞գ է տաքանում», «Շատ գայթակղիչ է», «Կարելի է խենթանալ այդ գեղեցկությունից», «Հիասքանչ է», – գրել են նրանք։
Իջինը չի սահմանափակվել մի տեսանյութով և որոշել է զարմացնել նաև զմրուխտագույն երանգներով։ Ներքնազգեստով և թափանցիկ տունիկայով տեսանյութը բնականաբար ամրապնդել է լուսանկարների թողած տպավորությունը։ Նա տեսանյութին կից գրել է. «Որտե՞ղ է իմ Ալադինը»։ Բաժանորդներից մեկը նշել է, որ ամուսնացած չէ և պատրաստել է ստանձնել այդ դերը։
Իջինը ծնվել է Երևանում կիթառահարի և պրոֆեսիոնալ երգչուհու ընտանիքում։ 90–ականների սկզբին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, այնուհետև` Նովոռոսիյսկ։ 2012թ–ին նա դարձել է «Տարվա բացահայտում» մրցանակի դափնեկիր Armenian music awards–ում։ Դրանից հետո դարձել է «Ռուսաստանի երիտասարդ շնորհալիներ» համառուսական մրցույթի դափնեկիր, Լոս Անջելեսի կատարողական արվեստի աշխարհի առաջնության հաղթող։