ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ–ում խոսել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների մասին։
«Մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունենք, այլև ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները շատ լավ են, նկատի ունեմ` Իրանը և Վրաստանը, որոնց հետո մեր հարաբերությունները բարձր մակարդակում են, և մենք փորձում ենք զարգացնել դրանք։ Ցավոք սրտի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ չունենք։ Ադրբեջանի հետ, կարծում եմ, ամեն ինչ պարզ է, իսկ Թուրքիայի հետ մի քիչ այլ է` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը բոլոր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակում։
«Ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում կառավարությունը կարողացել է սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»,– ասաց նա։
Հիշեցնենք` Փաշինյանն ապրիլի 10-ին ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ: