Լոնդոնում ձերբակալվել է WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը

Էկվադորը դիվանագիտական ապաստան չի տրամադրի Ասանժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ավստրալիացի և էկվադորցի լրագրող, հեռուստահաղորդավար, WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հաղորդում է Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը։

Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ասանժին կարտաքսեն Էկվադորի դեսպանատնից։ Նախօրին նա հաղորդել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ սպառնալիքներ է ստանում` կապված տեղեկատվության արտահոսքերի հետ, որոնք կայքն ավելի վաղ հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության և մի շարք այլ հատուկ ծառայությունների գործունեության մասին։

Ջուլիան Ասանժը կարտաքսվի Էկվադորի դեսպանատնից. Wikileaks

Լրագրողն արդեն վեցերորդ տարին է` ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Սակայն 2018թ.–ի մարտին այդ երկրի իշխանությունները զրկել են Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից` հայտարարելով, որ նա խառնվում է մյուս երկրների գործերին։

Իր հերթին ամերիկյան իշխանությունները մեղադրում են Ասանժին պետդեպարտամենտի գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարի ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։

WikiLeaks–ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը գաղտնի տեղեկատվություն է հրապարակում` վերցված անանուն աղբյուրներից։