Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման օրն ու վայրը

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը կմասնակցի նաև Սերգեյ Լավրովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին Մոսկվայում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,– ասաց նա:

ՀՀ ԱԳՆ–ն ԼՂ խաղաղ գործընթացի շրջանակում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին հայտնում է համաձայնեցված կարգով:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Ապա` մարտի 29–ին, Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։