Հակոբ Մկրտչյանը լավագույնն է Եվրոպայում, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երրորդն է. լուսանկարներ

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայկական երեկո է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հակոբ Մկրտչյանը 89կգ քաշային կարգում գերազանցելով բոլոր մրցակիցներին, երկամարտի 371կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչում երկամարտում, միաժամանակ դառնալով նաև լավագույնը հրում վարժությունում՝ 207 կգ արդյունքով:

Հակոբ Մկրտչյանը լավագույնն է Եվրոպայում, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երրորդն է. լուսանկարներ

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում 165կգ և երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե փոքր և մեծ մեդալները:

Անդրանիկ Կարապետյանը ավելորդ քաշի պատճառով զրկվեց Եվրոպայի առաջնության մասնակցությունից

89կգ քաշային կարգում հայտավորված էին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Դավիթ Հովհաննիսյանն  ու Հակոբ Մկրտչյանը: Հայ երկու ծանրորդներից Մկրտչյանը համարվում էր այս քաշային կարգի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, իսկ 22-ամյա Հովհաննիսյանը անկասկած պայքարելու էր մեդալի համար: Համենայն դեպս մեր երկու ծանրորդների նախնական պատվերները երկամարտում խոսում էին այն մասին, որ երկուսն էլ ձգտելու են կանգնել պատվո պատվանդանին: Դավիթը երկամարտում հայտավորել էր 360կգ, իսկ Հակոբը տասը կգ-ով բարձր:

Պոկում վարժության առաջին իսկ մոտեցումներից զգացվեց, որ մերոնք իրոք բավականին լավ են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Հակոբ Մկրտչյանը լավագույնն է Եվրոպայում, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երրորդն է. լուսանկարներ

Դավիթ Հովհաննիսյանի երեք մոտեցումն էլ արդյունավետ աշխատեց ու ցույց տվեց 165կգ արդյունք, ինչը մեր մարզիկին բրոնզե մեդալ բերեց պոկումում: Հակոբ Մկրտչյանի մոտ երրորդ մոտեցումը չստացվեց ու 164կգ արդյունքով նա պոկումում չորրորդն էր: Չեմպիոնի կոչումը առաջին վարժությունում  նվաճեց վրացի Ռևազ Դավիթաձեն 170կգ արդյունքով:

Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Պարզ էր, որ երկամարտում լուրջ պայքար էր սպասվում հայ երկու ու վրացի ծանրորդների միջև: Հովհաննիսյանը ևս երեք արդյունավետ մոտեցում կատարեց, վերջինը գլխավերևում պահելով 195 կգ կշռող ծանրաձողը ու երկամարտի 360կգ արդյունքով ապահովեց մեդալը երկամարտում: Մկրտչյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 201 կգ:  Այդ մոտեցումը հստակ կատարելով հայ ծանրորդը ապահովեց միանգամից երկու մեդալ: Հրում վարժությունում մեր մարզիկը չեմպիոնն էր, բայց կարևորն այն էր, որ Մկրտչյանը երկամարտում արդեն առնվազն երկրորդ արդյունքն ուներ:

Երկամարտում Եվրոպայի չեմպիոն դառնալու համար Մկրտչյանին հարկավոր էր գլխավերևում պահել 207 կգ-ը: Երկրորդ մոտեցումով Մկրտչյանը արեց իր գործը հիանալի կերպով ու շրջանցելով Դավիթաձեին հռչակվեց որպես Եվրոպայի չեմպիոն երկամարտի 371կգ արդյունքով: Բռավոր տղաներ:

Վաղը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մեդալի համար պայքարի մեջ կմտնի 81կգ քաշային Լիանա Գյուրջյանը: